Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 16-17.2012

Մարմնի և հոգու ճիչը

Մարմնի և հոգու ճիչը

Առողջանալու հույսը` առողջանալու կեսն է (Վոլտեր): Հետազոտությունը` ինչպես տիեզերագնացի մոտ, չի հայտնաբերում ոչ մի ախտաբանություն, սակայն ինքնազգացողությունը...  Իսկ ինչո՞ւ` անհասկանալի է…

 

Երկու հարյուր տարի առաջ ոչ ոք չէր կասկածում, որ հիվանդությունը կարող էր հոգեբանական պատճառների հետրանք լինել: Դեռևս անցած տարվա կեսերին շատ բժիշկներ բավական կասկածանքով էին վերաբերվում հոգեմարմնական տեսությանը: Սակայն ժամանակները փոխվում են. այսօր ցանկացած ոք լսել է, որ հիվանդությունները ծնվում են ոչ թե ֆիզիոլոգիական, այլ հոգեհուզական ապրումների հետևանքով: 

 

Երեխան չի սիրում մանկապարտեզ գնալ և ամեն շաբաթ մրսածության պատճառով չի հաճախում մանկապարտեզ:«Հոգեմարմնական է»` հոգուց են հանում ծնողները: Մարդն աշխատում է մինչև հյուծվելը, ուժերը և առողջությունը չխնայելով, կարիերիա է անում և ամենապատասխանատու պահին նրան գետին է տապալու նենգ գրիպը:«Հոգեմարմնական է. օրգանիզմը հանգիստ է խնդրում»,-ցավակցում են գործընկերները:

 

Հոգեբանները գտնում են, որ խորհուրդները`«խնայիր քեզ», «մի լարվիր» դժվար թե օգուտ տան: Չէ որ մարդը չի էլ ուզում հիվանդանալ և ամեն ինչ անում է ճիշտ, իսկ հաճախակի հիվանդանալու պատճառը ո´չ իրեն է հայտնի, ո´չ բժիշկներին, առավել ևս ո´չ էլ կամավոր բարի կամեցողներին: Շատերը հոգեմարմնական հիվանդություններին վերաբերում են անլուրջ: Իհարկե, նման հիվանդները չեն ձևացնում, նրանք չեն ստում, իրոք, իրենց վատ են զգում: Բայց քանի որ իրենք են իրենց համար «հիվանդություն» մոգոնում, նշանակում է, իրենք էլ կարող են բուժվել: Պետք է միայն ցանկանալ:

 

Շատ հոգեբաններ համոզված են, որ երբեմն, ինքներս գրեթե գիտակցաբար ծրագրավորում ենք մեր հիվանդությունը: Ասենք, եթե հոգնել ենք աշխատանքային առօրյայից և մեր մտքում ծագել է այն միտքը, որ արտահերթ հանգիստը չի խանգարի`  փրկարար «մրսածությունը» սպասեցնել չի տա: Մենք կստանաք մեր օրինական հանգիստը, օրգանիզմը կարող է վերականգնվել և արդյունքում ամեն ինչ լավ կլինի: 

 

Կամ, օրինակ, կինը վաղուց ամուսնու նկատմամբ բուռն զգացում չի տածում, բայց շարունակում է ապրել նրա հետ նույն հարկի տակ, քանի որ նա լավ հայր է, ընկեր, տունը պահող և այլն: Միայն «ընկերոջ» հետ անկողին մտնել ամենևին չի ուզում: Ենթագիտակցորեն ինչ է անում այդ կինը.  իրեն «ալիբի» է ապահովում` ամեն երեկո կամ միգրեն կամ գինեկոլոգիական խնդիրներ են ծագում… Կամ մեծահասակ մարդը տառապում է մենակությունից, խղճում է իրեն, հոգու խորքում գտնում է, որ միայն ծանր հիվանդությունը կստիպի ազգականներին ուշադիր լինել իր նկատմամբ և արհեստականորեն գերճնշման կրիզ կամ ինֆարկտ է ստանում: Մեղադրել ծերունուն մեքենայության մեջ անիմաստ է, նա հավանական է կգերադասեր լինել առողջ և երջանիկ, եթե իմանար ինչպես:

 

Այնպես որ, հոգեմարմնականը լուրջ բան է: Նույնիսկ, եթե թվում է, որ հիվանդության պատճառը մակերեսային է: 

 

Հիվանդության հոգեբանությունը

 

Ինչպես վկայում են հոգեբանները, վերջին հետազոտությունների համաձայն, հիվանդությունների մոտ 90%-ն ունեն հոգեմարմնական բնույթ: Այլ խոսքով, հիվանդությունը նախապես ծագում է հոգեբանական ֆոնի վրա և միայն հետո բացահայտվում է ֆիզիկականը: Ներքին կոնֆլիկտները (երբեմն անգիտակցաբար), ճնշված հույզերը, վախերը, ստրեսները, ինքնասահմանափակումը` այդ ամենը վաղ թե ուշ հանգեցնում են լուրջ հիվանդությունների` ալերգիայից մինչև քաղցկեղի: Օրինակ, մարդը հոգու խորքում երազում է թողնել ամեն ինչ` աշխատանք, տուն, ընտանիք և դառնալ ճգնավոր: Բանականության տեսանկյունից նման երազանքներն անհեթեթություն են: Անհատը չի հասկանում է, թե ինչ է ուզում, անհանգիստ է մինչ որ հոգեբանական խնդիրը չի փոխակերպվում է ֆիզիկական հիվանդության: Եվ այն ժամ ներքին լարվածությունն անհետանում է կամ թուլանում և մարդն անցնում է առավել հրատապ և կոնկրետ խնդիրների. այցելություններ բժշկներին, հաբեր, բուժգործողություններ: Եվ այդպես շարունակ: 

 

Ֆրեյդը, ինչպես նաև շատ հոգեբանները գտնում են, որ ամեն մի հիվանդություն ունի իր հոգեբանական պատճառները: Այսպես, տեսողության կամ լսողության վատացումը կապում են ինչ-որ մեկին չտեսնելու կամ չլսելու ցանկության հետ: Սեռական հիվանդությունները հաճախ բացատրվում են ցածր ինքնագնահատմամբ: Բավական է ենթագիտակցորեն որոշել, որ ՙսեքսը ստորություն/անազնվություն է՚ և այդ դեպքում ոչինչ չի փրկի սեռական բնույթի հիվանդությունից: Այդ իսկ պատճառով գինեկոլոգիական և  ուրոլոգիական խնդիրներ են ծագում կույսերի մոտ: Այնպես որ, հարկ է հաղթահարել հոգեհուզական խնդիրը: Արյան ցածր ճնշումըը վկայում է սեփական անձի նկատմամբ անվստահության, լյարդի հիվանդությունը` զայրույթի զսպման կամ չմոռացված վիրավորանքի մասին և այսպես շարունակ…

 

Ինչպե՞ս բուժել հոգենարմնականը: Պարզ է, որ միայն կամքի ուժով հիվանդությունը հնարավոր չէ հաղթահարել: Իհարկե, եթե խոսքը հասարակ մրսածության մասին է, հոգեբանի մոտ վազել պարտադիր չէ: Հանրահայտ է, որ եթե ուզում ենք արագ լավանալ, ապա առողջացումն էլ է շուտ լինում: Իսկ եթե հիվանդությունը ձգձգվում է, դառնում քրոնիկական, եթե, չնայած ընդունած բուժման կուրսերի, այն չի նահանջում, հոգեբույժի օգնությունն անհրաժեշտ է: Այսօր շատ մասնագետներ համոզված են, եթե վերացվի հիվանդության հոգեբանական հենքը ֆիզիկական ախտանիշներն ինքնին կվերանան, նույնիսկ առանց դեղերի: Եվ օրինակները քիչ չեն: Սակայն, մասնագետների կարծիքով, խելամիտ չէ հրաժարվել դեղորայքային բուժումից: Թող հոգեբանները բուժեն հոգին, իսկ բժիշկները` մարմինը: Համալիր մոտեցումը միշտ էլ արդյունավետ է:  

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Առողջապահության ոլորտի 2013թ. բյուջեի քննարկումները

Նոյեմբերի 1-ին ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Արա Բաբլոյանի և Գագիկ Մինասյանի նախագահությամբ շարունակվեցին «ՀՀ  2013թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի` առողջապահության ոլորտին վերաբերող քննարկումները...

Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»
Դ. Դումանյան. «Կարևոր ծրագրի իրականացման սկիզբն է դրվում»

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության...

Հրատապ թեմա Հայաստանում
Դեղերի գովազդին ներկայացվող պահանջներ

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում
Օրակարգում են մարզային խնդիրները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ մարզպետարանների առողջապահության  բաժինների պետերի մասնակցությամբ այսօր կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ոլորտում առկա թերությունների...

Հրատապ թեմա Հայաստանում
Նախարարը Լոռու մարզում

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երեկ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ նա առաջինը եղավ Ալավերդու բժշկական կենտրոնում...

Ռոտավիրուսային պատվաստումներ
Ռոտավիրուսային  պատվաստումներ

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն...

Կանխարգելում Վարակաբանություն Հրատապ թեմա Հայաստանում
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ
Դեղաբուժման հիմնավորումը հղիների ու սնուցող մայրերի ստոմատոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ

Նիտրոիմիդազոլի ածանցյալներ: Մետրոնիդազոլը (մետրոգիլ, տրիխոպոլ, ֆլագիլ) զգալիորեն մեծացնում է մարդու լիմֆոցիտներում պտղի վրա քաղցկեղածին ազդեցություն ունեցող քրոմոսոմային աբերացիաների հաճախությունը...

Հղիություն, ծննդաբերություն Դեղամիջոցներ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ստոմատոլոգիա
Նոբելյան մրցանակ
Նոբելյան մրցանակ

Հայտարարվեցին Նոբելյան մրցանակի դափնեկիրները: Այս տարի մրցանակի գումարը կազմել է մոտ 1,2 մլն դոլար: Իսկ բժշկության ոլորտում  մրցանակակիրները երկուսն են...

Բջջային բացահայտում
Բջջային բացահայտում

Ջոն Գյորդոնը և Սինյա Յամանական ապրում են Եվրասիայի տարբեր ծայրերի կղզիներում: Մեկը` Մեծ Բրիտանիայում, մյուսը` Ճապոնիայում: Նրանց բաժանում է ոչ միայն մոլորակի ամենամեծ մայրցամաքը...

Դեպքեր, բացահայտումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Գենետիկա Մաշկաբանություն
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է
Այսօրվա առողջ երեխան վաղվա քաղաքացին է

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան» «Մարիոթ» հյուրանոցի կոնֆերենց-սրահում նոյեմբերի 2-3-ը կազմակերպել էր մանկաբուժական ազգային երրորդ գիտաժողովը...

Առողջ երեխա
Ի՞նչ է քիմիաթերապիան
Ի՞նչ է քիմիաթերապիան

Լսել եմ, որ քաղցկեղով հիվանդներին հաճախ նշանակում են քիմիաթերապիայի կուրս: Ի՞նչ է դա և ինչպե՞ս է այն կատարվում: Գ.Գալոյան, ք. Հրազդան...

Բուժում Ուռուցքաբանություն
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից
Քաղաքականությունը բժշկական առաջընթացի աջակից

Բրիտանական Միացյալ թագավորությունը, շնորհիվ վերջին տասնամյակների բարեփոխումների, քարացած կարծրատիպերից հրաժարվելու, նորագույն տեխնոլոգիաները նպատակին ծառայեցնելու ջանքերի...

Հրատապ թեմա Աշխարհում
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ
«H» և «N» վիրուսներ.աշնանային գրոհներ

Սկսվել է այն ժամանակահատվածը, երբ մրսածության պատճառով առաջացող հիվանդությունների հաճախականությունն ավելանում է: Եվ, ինչպես ասում են, սարերի հետևում չէ նաև գրիպը...

Հրատապ թեմա Հայաստանում
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց
Տղամարդիկ սիրո՞ւմ են, արդյոք, կարիերիստ կանանց

Գործարար կնոջ համար դժվար է կյանքի ուղեկից գտնել: Ինչպես համատեղել պրոֆեսիոնալ աշխատանքը և կանացի երջանկությունը: Այս հարցի պատասխանը փորձում են գտնել հոգեբաններն ու փորձագետները...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Ես և կարիերան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ